«Միլան»-ը հաստատել է, որ չի պատրաստվում ձեռք բերել հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերը կամ շարունակել վարձակալել այն:
Միլանյան ակումբի կազմում անցկացրած 20 հանդիպումներում Բալոտելին ընդամենը մեկ գոլ է խփել, սակայն մրցաշրջանի ընթացքում բազմիցս նշել է, որ ցանկանում է մնալ Ա Սերիայում:
Ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Մարիոն կվերադառնա «Լիվերպուլ», որտեղ նրան լուրջ զրույց է սպասվում լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգե Կլոպի հետ:
««Միլան»-ից կհեռանան բազմաթիվ խաղացողներ, այդ թվում` Բալոտելին: Չենք պատրաստվում երկարաձգել նրա տրանսֆերի վարձակալության ժամկետը կամ, առավել ևս, գնել նրա իրավունքները»,-Telelombardi-ը մեջբերում է Բեռլուսկոնիի խոսքերը: