«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը լիարժեք ազատություն է ստացել՝ թիմի ֆուտբոլիստների ընտրության հարցում:
««Միլան»-ը շրջանցել է «Ինտեր»-ին և «Ֆիորենտինա»-ի ու «Ռոմա»-ի հետ նույն հարթության վրա է: Մարզիչն իրավունք ունի ընտրել այս կամ այն ֆուտբոլիստին, քանի որ նա է ամեն օր մարզումներ անցկացնում և ավելի լավ գիտի խաղացողների մարզավիճակի մասին: Միխայլովիչին դուր է գալիս, որ ակումբը վստահում է իրեն հարձակվողների հարցում:
Ինչ վերաբերում է Լուիս Ադրիանոյին, ապա մենք բազմաթիվ առաջարկներ ենք ստացել Չինաստանից թե նրա, թե այլ ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման համար: Չինաստանի Սուպերլիգան ներկայիս ամենահարուստ առաջնությունն է»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը: