Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդներից «Միլան»-ի 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային արժեքը կազմում է 170 միլիոն եվրո: Գործակալը մեծ ապագա է կանխատեսում երիտասարդ դարպասապահի համար:
«Դոնարումայի տրանսֆերային արժեքը 170 միլիոն եվրո է: Նրան գերազանց ապագա է սպասվում: Բոլորը հավանում են նրան: Դոնարուման դեռևս երիտասարդ է և կարող է դառնալ իսկական չեմպիոն»,- «Premium Sport»-ը փոխանցում է Ռայոլայի խոսքը:
Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման «Միլան»-ի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ բաց թողնելով 4 գնդակ: