Արաբական Միացյան Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ավարտված ավանդական օփեն մրցաշարում հանդես էին գալիս նաև Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ, ով վերջին տուրում պարտություն կրելով զրկվել են մրցանակային տեղերից:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը վերջին տուրից առաջ պայքարում էին ամենաբարձր տեղերի համար: Վերջին տուրում, ցավոք, մեր երկու ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել և 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր` գրավել համապատասխանաբար 13-րդ և 14-րդ տեղերը:
Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Գևորգյանը վաստակել են 5-ական միավոր: