«Կապտանռնագույններ»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձել է թիմի նոր ավագը:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը` 31-ամյա ֆուտբոլիստը ստացել է ֆուտբոլիստների ձայների մեծամասնությունը:
Առաջին փոխավագ ընտրվել է Լեո Մեսսին, երկրորդը` Սերխիո Բուսկետսը, երրորդը` Խավյեր Մասկերանոն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ավագի թևկապը կրում էր Չավին, ով ամռանը տեղափոխվեց «Ալ-Սադ»: