Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության «Արսենալ»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Սուպերգավաթի խաղարկության հանդիպումն ընկերական խաղ չէ: Սակայն նաև Անգլիայի առաջնության հանդիպում չէ: Պարզապես ցանկանում եմ, որ թիմս լավ արդյունքների հասնի: Կարևոր չէ, թե ով է մրցակիցը՝ «Արսենալ»-ը թե՞«Ռեդ Բուլզ»-ը: Արդյունքը միակն է, ինչ նշանակություն ունի:
Ֆուտբոլում կարելի է հաղթել կամ պարտվել, նաև ոչ-ոքի խաղալ: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Երբեք մեծ իրադարձություն չեմ սարքել «Արսենալ»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Ողբերգություն չի լինի, եթե մենք պարտվենք»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: