Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը կարծում է, որ իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին լավ է կատարել իր աշխատանքը «արքայական ակումբ»-ում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Անչելոտին լավ էր կատարում իր պարտականությունները: Կարծում եմ, որ նրան պետք է շնորհակալություն հայտնել հիանալի աշխատանքի համար:
Այնուամենայնիվ, «Ռեալ»-ի պես մեծագույն ակումբի համար դա հասարակ իրավիճակ է, երբ առանց նվաճած տիտղոսների մրցաշրջանից հետո տեղի է ունենում մարզչի և ֆուտբոլիստների փոփոխություն»,- հայտարարել է իսպանացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Անչելոտին թիմից հեռացվել է երկուշաբթի օրը: