«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն վստահ է, որ Թուրինի «Յուվենտուս»-ը «Բարսելոնա»-ին հաղթելու հիանալի շանսեր ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում:
«Որպես իտալացի ես, անշուշտ, երկրպագելու եմ «Յուվենտուս»-ին: «Բարսելոնա»-ին դժվար կլինի հաղթել: Պետք է գովեստի խոսքեր հասցեագրեմ Ալեգրիի թիմին՝ անցկացրած հիանալի մրցաշրջանի կապակցությամբ: Եթե բախտը ժպտա թուրինյան ակումբին, ապա մենք անմոռանալի եզրափակչի ականատեսներ կդառնանք»,- Football Italia-ն մեջբերում է Գատուզոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի և «Յուվենտուս»-ի դիմակայությունը կայանալու է հունիսի 6-ին: