Dfbpokal-walkoffame.de կայքում անցկացված քվեարկության արդյունքում Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է ձայնքերի 50 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Մ. Լանգերակն է, իսկ եռյակը եզրափակել է «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստ Մ. Առնոլդը:
Հավելենք, որ Մխիթարյանը, ով Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղում փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին, կարողացավ դառնալ գոլային փոխանցման հեղինակ: