Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն խոսել է Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Մինչև «Ռեալ»-ի դեմ հանդիպումը մենք դարձանք Իտալիայի չեմպիոն: Դա հոգեբանական մեծ առավելություն է:
Կարծում եմ, որ դա արդեն իսկ մեծ ուժ կտա մեզ, քանի որ մենք հոգեբանորեն ավելի լավ ենք պատրաստված»,- հայտարարել է Մարկիզիոն: