Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է լիովին ապաքինվել ոտքի վնասվածքից: Խոսեպ Գվարդիոլայի սաները դորտմունդցիների հետ հանդիպում են անցկացնելու ապրիլի 4-ին:
«Վնասվածքից հետո շատ շուտ սկսեցի աշխատել: Դա սխալ էր: Արդյունքում դարձյալ ցավեր զգացի: Ահա թե ինչու իմ աշխատանքը մարզումների ժամանակ անթույլատրելի էր»,- Sport Bild-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:
Հիշեցնենք` Ռիբերին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ հանդիպմանը: