Ֆրանսիական ՊՍԺ-ն ծրագրում է երկարաձգել թիմի երկու ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետները, հաղորդվում է Telefoot-ը:
Ըստ աղբյուրի` Մարկինյոսը մոտ է թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուն: Հաղորդվում է, որ բրազիլացի պաշտպանի նոր պայմանագրի ժամկետը կլրանա 2020 թվականին:
Նշվում է նաև, որ թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ և կմնա թիմում մինչև 2019 թվականը: