«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին գոհ է մնացել իր թիմի` Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը ցուցադրած խաղից: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
«Եթե շարունակենք այսպես խաղալ, կարող ենք պայքարել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար: Մեր թիմը շտկեց իրավիճակը: Վերջին ժամանակաշրջանում մենք միշտ պարտվել ենք գրանդերին»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:
Հիշեցնենք` Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Միլան»-ը երկու միավոր է հետ մնում Չեմպիոնների Լիգայի գոտուց: