Մյունխենի «Բավարիա»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կոչ է արել իր թիմին լրջորեն մոտենալ Գերմանիայի առաջնության16-րդ տուրի՝ «Մայնց»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Հիանալի հնարավորություն ունենք առաջնության առաջին շրջանն ավարտել մաժորային նոտայով:
Չեմ կարող ինչ-որ պատճառ բերել, ըստ որի մենք չպետք է պայքարենք 3 միավորի համար:
Այդ խաղում միայն հաղթանակ եմ ակնկալելու»,- հայտարարել է Գվարդիոլան: