«Արարատ»-ը մեկամյա պայմանագիր է կնքել պերուացի կենտրոնական կիսապաշտպան Կարլո Չուեկայի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը վերջին օրերին մարզվել է թիմի հետ և լավ տպավորություն թողել:
Նշվում է, որ Չուեկան նախկինում հանդես է եկել բելգիական «Մոնս» և ՄԼՍ-ի «Չիվաս» թիմերի կազմում: