ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակում ընգրկվելու վերաբերյալ:
«Կարծում եմ` պարզապես կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացրել: Նպատակներիցս մեկը մրցաշրջանից` մրցաշրջան խաղային որակներիս բարելավումն է: Ես «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ եմ, բայց չեմ նվաճի այն, քանի որ չեմ մասնակցել աշխարհի առաջնությանը: «Մունդիալ-2014»-ին մասնակցած ֆուտբոլիստները, բնականաբար, առավելություն կունենան:
Բայց առայժմ ես կարողանում եմ լավ արդյունքներ գրանցել և ավելի լավ խաղալ: Հուսով եմ` կարժանանամ այդ մրցանակին: Պարզապես աշխատում եմ»,- փարիզյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը: