Սերբիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն տեխնիկական պարտություն է գրանցել Ալբանիայի ընտրանու ակտիվում (0:3): Բացի այդ, սերբերի հաշվից հանվել է 3 միավոր:
Որոշումը կայացրել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն, որը հետաքննում էր գործը:
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Սերբիա – Ալբանիա խաղն ընդհատվել է 42-րդ րոպեին՝ 0:0 հաշվի ժամանակ:
Խաղադաշտում է հայտնվել անօդաչու սարք, որից ամրացված է եղել Ալբանիայի դրոշը: Ստեֆան Միտրովիչի՝ դրոշը ցած իջեցնելուց հետո սկսվեց զանգվածային ծեծկռտուք՝ երկու թիմերի ֆուտբոլիստների ու խաղադաշտ ներխուժած երկրպագուների միջև:
Այսպիսով՝ որոշումը հետևյալն է՝
1. Տեխնիկական պարտություն՝ Ալբանիայի հավաքականին (3:0):
2. Սերբիայի հավաքականի հաշվից հանվել է 3 միավոր:
3. Սերբիայի հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլում առաջիկա 2 խաղերն անցկացնելու է առանց հանդիսականների:
4. Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են 100.000-ական եվրոյով: