Խեսե Ռոդրիգեսը («Ռեալ»), Սաուլ Նիգեսը («Ատլետիկո») և Ռաֆինյան(«Բարսելոնա») միմյանց միջև կվիճարկեն Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչումը:
Խեսեն «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Սաուլը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռայո Վալեկանո»-ի կազմում: Կիսապաշտպանը մասնակցել է 34 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Երրորդ հավակնորդը «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյան է, որը նախորդ մրցաշրջանում խաղացել է «Սելտա»-ի կազմում: Ռաֆինյան մասնակցել է 34 խաղի՝դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: