«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Յուվենթուս»-ի դեմ խաղում կրած հաղթանակից: Իսպանացի մասնագետը նշել է, որ իտալական ակումբն ամենուժեղն է իրենց խմբում:
«Մեզ շատ հզոր թիմ էր դիմակայում: Լիորենտեին և Տևեսին չեզոքացնելը հեշտ խնդիր չէ: «Յուվենթուս»-ում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Պոգբան, Մարկիզիոն, Վիդալը: Ազատ գոտիներ գտնելն անհավանական դժվար էր:
Բոլորս հասկանում էինք, որ խաղի ելքը կվճռվի ընդամենը մեկ դրվագով: Վաստակած երեք միավորները շատ կարևոր էին մեզ համար»,- Sky Sport-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը: