Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ նա այս ամառ կարող էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա».
«Այո, այս ամառ «Բարսելոնա»-ն մի քանի անգամ կապնվել է ինձ հետ: Սակայն ես կարծում եմ, որ ՊՍԺ-ն ավելի շատ էր ցանկանում ինձ տեսնել իր կազմում: Երջանիկ եմ, որ պայմանագիր կնքեցի փարիզյան ակումբի հետ»-,ասել է Լուիսը:
Նշենք, որ Դավիդ Լուիսը «Չելսի»-ից ՊՍԺ է տեղափոխվել 50 մլն եվրոյի դիմաց: