Մադրիդի «Ռեալ»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, հաղորդում է Goal.com-ը:
Մոուրինյոն հայտարարել է, որ կապ չի հաստատում Ռոնալդուի հետ 2013 թվականից հետո:
– Չգիտեմ, թե նրանք ինչպիսի հարաբերություններ ունեն միմյանց հետ, դա ինձ չի հետաքրքրում: Դա նրանց անձնական գործն է, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը ոչ մի կապ չունի այդ թեմայի հետ:
Մոուրինյոն հիանալի մարզիչ է, ով կարող է մարզել յուրաքանչյուրին: Ռոնալդուն և Մոուրինյոն կարող են հանդիպել այն ժամանակ, երբ Կրիշտիանուն տեղափոխվի Անգլիայի Պրեմիեր լիգա,- հայտարարել է Անչելոտին: