Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր կազմակերպած մամլո ասուլիսում նշեց.
«Արթուրն աշխարհին ցույց տվեց, որ այս տարի չեն կարող գողանալ իր ոսկե մեդալը: Նա հաղթեց իրանցի ըմբիշին` Ռեզաին, ում պարտվել էր Լոնդոնում:
Ընդհանուր առմամբ թիմը մարտական էր տրամադրված: Երկու ոսկե մեդալ միայն Հայաստանն ունի: Սա լուրջ արդյունք է»:
Լուսանկարը՝ Pan Photo-ի