Շածմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սեպտեմբերի 14-20-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կմասնակցի Մեծ սաղավարտի 2014 թ. խաղարկության եզրափակիչ փուլին:
Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա) և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա): Մրցաշարում հաղթանակի համար կտրվի 3, ոչ-ոքիի` 1 միավոր:
Հիշեցնենք, որ Արոնյանը երկու անգամ` 2009-ին և 2013-ին, նվաճել է Մեծ սաղավարտը: