«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Ռադամել Ֆալկաոն ուրախ է, որ համալրել է «կարմիր սատանաներ»-ի կազմը: Կոլումբիայի հավաքականի հարձակվողը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին:
«Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: «Յունայթեդ»-ն աշխարհի լավագույն ակումբն է:
Մեր նպատակը նախկին բարձունքներին վերադառնալն է: Անհամբեր սպասում եմ Վան Գալի հետ աշխատանքի մեկնարկին: Ցանկանում եմ ներդրում ունենալ ակումբի հաջողություններում»,- ասել է Ֆալկաոն: