Մադրիդի «Ռեալ»-ի հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն վերլուծել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքնեւը:
Կառլո Անչելոտիի սաները մրցակցելու են «Բազել»-ի, «Լիվերպուլ»-ի և «Լուդոգորեց»-ի դեմ:
«Չեմպիոնների Լիգայում հեշտ խաղեր չկան: Լսել եմ, որ մենք հեշտ խմբում ենք: Բայց այս մրցաշարում չկան նման խմբեր: «Լիվերպուլ»-ը մեծագույն ակումբ է: «Բազել»-ը վտանգավոր ակումբ է, որը մեծ առաջընթաց է գրանցել: «Լուդոգորեց»-ը նույնպես «նվեր»չէ»,- Marca-ն մեջբերում է Բուտրագենյոյի խոսքերը: