Ֆրանսիական երկու ակումբներ` ՊՍԺ-ն և «Մոնակո»-ն հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն` առաջիկա օրերին նշված ակումբները պաշտոնապես կդիմեն լոնդոնցիներին` տրանսֆերային առաջարկներով:
Տիբո Կուրտուայի վերադարձից հետո չեխ դարպասապահը երաշխավորված տեղ չունի լոնդոնյան ակումբի հիմնական կազմում: Այդ իսկ պատճառով նա մտադիր է հեռանալ ակումբից: Սակայն «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում հրաժարվել Չեխի ծառայություններից, որպեսզի թիմում դարպասապահի տեղը զբաղեցնելու համար մրցակցություն լինի: