Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե ով է լինելու լթիմի հիմնական դարպասապահը:
Հիշեցնենք` լոնդոնյան ակումբի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու հավակնորդներ են դարպասապահներ Պետր Չեխը, ով ապաքինվում է ուսի վնասվածքից և 22-ամյա Տիբո Կուրտուան, ով թիմ է վերադարձել «Ատլետիկո»-ից, որտեղ 3 տարի հանդես էր գալիս վարձավճարով:
«Չեխը ջանասաիրաբար աշխատում է: Նա գրեթե վերականգնվել է և պատրաստ է պայքարելու` հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Տիբոն նոր է վերադարձել ակումբ: Նա աշխարհի լավագույն երիտասարդ դարպասապահի կարգավիճակ ունի: Նրանք երկուսն էլ կպայքարեն: Ինձ համար դա լավ խնդիր է: Չեմ վախենա որոշում կայացնել»,- Mirror-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: