Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի շնորհանդեսի ժամանակ «Սանտիագո Բերնաբեո»-ի խաղադաշտ է ներխուժել երկրպագու, ով վազել է դեպի «Մոնակո»-ից տեղափոխված ֆուտբոլիստն ու գրկել նրան:
Անվտանգության ծառայության ներկայացուցիչներն անմիջապես մոտեցել են և երկրպագուին վայր գցել` խոտածածկի վրա: Սակայն Խամես Ռոդրիգեսը պաշտպանել է վերջինիս:
Արդյունքում`ֆանատը հեռացել է խաղադաշտից «արքայական ակումբ»-ի նորեկի ուղեկցությամբ և նվեր ստացած գնդակով: