USA Today-ի տեղեկությունների համաձայն` Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի հրաժարվի թիմի 19-ամյա հարձակվող Յուլիան Գրինի ծառայություններից:
Սակայն մեծ մրցակցության պատճառով տաղանդավոր ամերիկացին հաջորդ մրցաշրջանում, հավանաբար, վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվի:
Հիշեցնենք` «Բավարիա»-ի առաջին թիմի կազմում Յուլիանը մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերի 27-ին` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայացած հանդիպմանը: