Տիգրան Լ. Պետրոսյանը գերազանց հանդես եկավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Նայդորֆի հուշամրցաշարում:
Նա 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ունեին ևս վեց մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Հրանտ Մելքումյանի արդյունքն է 5.5 միավոր:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: