Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է փայլուն ֆուտբոլ ցուցադրել «Կրասնոդարում»։ Ապրիլի 19-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչի երկրորդ փուլի տնային խաղում «Կրասնոդարը» 2։2 հաշիվը էր խաղացել «Կռիլյա Սովետովի» հետ: Սպերցյանը 33-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացել էր խաղի հաշիվը։ Այս դիմակայությունում հետխաղյա 11 մետրանոցերով «Կրանոդարը» հաղթել էր 3։0 հաշվով։ Արդեն ապրիլի 24-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» Մոսկվայում 3։4 հաշվով զիլջել էր «Սպարտակին»։ 22-ամյա հայ ֆուտբոլիստը 11-րդ րոպեին գոլային փոխանցում էր կատարել կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբային: 72-րդ րոպեին արդեն Սպերցյանը առաջ էր մղել իր թիմին, հաշիվը դարձնելով 2։3։ Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել 14 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում: Այս հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց, որ Սպերցյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական «Մարսելը»։ «Ֆրանսիայից ուշադիր հետևում են Սպերցյանին։
Կիսապաշտպանը «Մարսելի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ Գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը ցանկանում է Սպերցյանի հետ պայմանագիր կնքել՝ թիմի կիսապաշտպանությունում մրցակցություն ստեղծելու համար։Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերն ակտիվորեն դիտարկում են իտալական «Միլանն» ու «Ֆիորենտինան»: Այս ակումբները նույնպես հետևում են Սպերցյանի ելույթներին և կարող են ձեռք բերել նրան, եթե ոչ այս ամռանը, ապա հաջորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:Երեք ակումբներն էլ պատրաստ են Սպերցյանի համար վճարել ոչ ավելի, քան 14 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները»,- գրել էր Sport24 պարբերականը։ Նշվում է, որ թիմի առաջ խնդիր է դրված ուժեղացնել հարձակման գիծը։ Սպերցյանի տրանսֆերը կարող է լուծել «Մարսելի» խնդիրներն առջևի գծում և նա դիտարկվում է որպես Դիմիտրի Պայետի հետնորդ ֆրանսիական թիմում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հայտնվել է, Մինալի «Ինտերի» դիտակետում։ Այս մասին գրել էր Metaratings պարբերականը։ Նույն աղբյուրի համաձայն գերմանական մի քանի ակումբներ ևս ցանկանում են ձեռք բերել Սպերցյանի տրանսֆերը: Մասնավորապես, Սպերցյանի խաղին ակտիվորեն հետևում են գերմանական «Բայեր», «Ֆրայբուրգը», Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել հոլանդական ՊՍՎ-ն։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ ՊՍՎ-ում։ Այս ֆուտբոլիստն արդեն 1․5 տարի է ցուցադրում է բարձր մակարդակի ֆուտբոլ։ Նա կարող է զարգանալ հոլանդական լիգայում։ Դա կարող է լինել եվրոպական կարիերայի սկիզբը։ Տեսեք, թե ինչպես է այժմ այնտեղ խաղում Շիմանսկին, որը 15 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը նրանից վատը չէ, գուցե ավելի երիտասարդ է ու պակաս փորձառու է։
Ես նրանց կդնեի նույն հարթության վրա։ Շիմանսկին Նիդեռլանդներում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Կարծում եմ, որ Էդուարդը կարող է խաղալ այնտեղ։ Եթե քեզ այդպիսի թիմ են կանչում, ուրեմն պետք է գնալ։Սա հիանալիչ առաջնությունն է, որտեղ կարելի է պատրաստվել եվրոպական լիգաներին և սովորել լեզուն, հետո մի քայլ առաջ գնալ»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել էր Սպերցյանի գործակալ Ռոման Օրեշչուկը։ Ըստ տրանսֆերմարկետ պարբերականի Սպերցյանի տրանսֆերային արժեքն այս պահին 9 միլիոն եվրո է։
Հավանականությունը մեծ է սակայն, որ առաջիկա օրերին հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկրկնապատկվի։ Մրցաշրջանի գարնանային հատվածում Սպերցյանը գրանցում է հերթական կտրուկ աճը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների «Միլանը», «Ֆիորենտինան» և «Մարսելը» պատրաստ էր Սպերցյանի տրանսֆերի համար «Կրասնոդարին» վճարել 14 միլիոն եվրո։ Թե եվրոպական որ լիգայում կարիերան կշարունակի Սպերցյանն այս պահին դժվար է ասել։ Հավանականությունը մեծ է սակայն, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Կրասնոդարից»։