Saturday, 01 06 2024
«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 20 անձ բերման է ենթարկվել որպես մեղադրյալ
Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել է Ջերմուկ
23:35
Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալավերդու թիվ 2 և 10 դպրոցներ
Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
ԱՄՆ-ն ամեն ինչ ներում է Ուկրաինային․ Լավրով
Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիր հավաքի մասնակցին
Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին, որտեղ մեր հաղթանակը կկնքվի. Գայստանյան
Ռուսական կայսրությունը պետք է մեռնի և մենք լինենք նրա գերեզմանափորը. պետք է բլոկ ստեղծել
Փողոցի պայքարն օրհնած Վեհափառն ինքը պետք է եկեղեցին տանի ռեֆորմների
Լրագրողի հարցը հաճախ քաղաքական մանիֆեստ է. ֆինանսավորումը թափանցիկության կարիք ունի
Բելգորոդի շրջանում երկու ԱԹՍ են խոցել
ՃՏՊ Իջևան քաղաքում․ կա տուժած
Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետը ներկայացրել է մանրամասներ
«Հուդայի համբույր»՝ Ալեքսանդր Լուկաշենկոյից
Նուբար Աֆեյանը ելույթ է ունեցել աշխարհահռչակ MIT համալսարանի ավարտական հանդիսությանը
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
«Օրրան»-ում ավանդական տոնակատարությամբ նշեցին հունիսի 1-ը. երեխաներին հյուրընկալվել էր Նազիկ Ավդալյանը
Պաղպաղակներ՝ ոստիկաններից. Հունիսի 1–ի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել
Ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանի հանրահավաքը Գյումրիում
Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա
Բացառիկ!!! Ժիրայր Ոսկանյանը կտրել է Դեբեդը և հասել Սանահին կայարանի՝ գետի մեկուսացած հատված
Ժամանցային միջոցառում երեխաների համար՝ նախագահի նստավայրում
Մետրոյում շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցել են երեխաները
Ռուսաստանը ատոմիզացված միջավայր է ստեղծում, որտեղ բոլորը բոլորի դեմ են. քաոսն է նրանց նպատակը
Անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան

Եւ մի տաներ զմեզ ի փորձություն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց, որ հրաժարական ներկայացնի: Նա հայտարարեց, որ այդ պահից Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի: Եւս մեկ անգամ ապացուցվեց, որ որեւէ շարժում, երթ, հանրահավաք չի կարող քաղաքական չլինել, որքան էլ որ նախապատրաստական կոչերը «սաղմոսերգության ժանրից» ընտրվեն: Պետք է արժանին մատուցել «խաչի եւ սրի հեղափոխության» քաղտեխնոլոգներին. մայիսի 9-ը ոչ աշխատանքային եւ բոլոր առումներով բարձր հուզականության օր է, այս պահին ասոցացվում է Շուշիի ազատագրման հպարտության եւ Արցախի կորստյան դառնության հետ:

Նիկոլ Փաշինյանը երեկ Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին: Հիմնական տեղեկատվությունն այն է, որ ռուսական «ուղեկալները» կհեռանան Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի եւ Տավուշի մարզերից, որտեղ տեղաբաշխվել էին քառասունչորսօյա պատերազմի ընթացքում կամ դրանից հետո՝ երկկողմ բանավոր պայմանավորվածությամբ: Վաղը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեն Ալմաթիում, մաիսի 15-ին նախատեսված է համաձայնեցնել սահմանային անվտանգության եւ սահմանազատման հանձնաժողովների «կանոնակարգը»:

Նիկոլ Փաշինյանին ներկայացվում է «այստեղ եւ այժմ» հրաժարականի պահանջ: Ներքին ի՞նչ զարգացումներ կհետեւեն կամ կարող են հետեւել՝ այս պահին, երեւի, շահագրգիռ բոլոր կենտրոններն զբաղված են կանխատեսումներով: Անցած գրեթե չորս տարում Երեւանը զանգվածային այլ ակցիաներ է տեսել, բայց որքան հիշվում է՝ առաջին դեպքն է, երբ ալիեւյան գլխավոր քարոզչամիջոց haqqin.az-ը «խաչի եւ սրի հեղափոխության» հանրահավաքի ուղիղ հեռաձարկում է ապահովել: Ընդ որում, գրեթե մեկ րոպե հաջորդայնությամբ ելույթներում հնչող առանցքային մտքերը ներկայացվում են ադրբեջաներեն եւ ռուսերեն թարգմանությամբ:

Կարելի է միայն պատկերացնել, թե Ադրբեջանի պատկան մարմիններն ինչ բծախնդրությամբ են վերլուծում Երեւանի կենտրոնում հնչող կարգախոսերը, հռետորների ելույթները, հանրահավաքի բոլոր մանրամասնությունները: Կա՞ երաշխիք, որ Ալմաթիի ծրագրված հանդիպումը կայանալու է: Բաքուն, կարծես, ձախողման պատասխանատվությունը չի վերցնի իր վրա, բայց Փաշինյանին ներկայացված ,,անպատճառ հրաժարականի,, պահանջն առիթ չի՞ հանդիսանա, որպեսզի վաղը Ջեյհուն Բայրամովը Հայաստանի պաշտոնակցին դիվանագիտական նրբանկատության բոլոր կանոնները պահելով հասկացնի, որ «Երեւանում այլեւս լեգիտիմ իշխանություն չէ, եւ մենք վստահ չենք, թե ձեր կառավարությունը պայմանավորվածությունները կատարելու գործունակություն կունենա»:

Նիկոլ Փաշինյանին «մեկ ժամվա ընթացքում հրաժարական տալու» պահանջ ներկայացնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երաշխիք ունի՞, որ այդպես չի լինելու, թե քաղաքական այդ «ուլտիմատում» ձեւակերպվել է շարժման բոլոր մասնակիցների, հարակից ուժերի կոնսենսուսով, որպեսզի հենց այդպես էլ լինի՞: 2018թ. «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» մասնակիցներից ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չի հարցրել, թե ինչպե՞ս է տեսնում ԼՂ կարգավորումը: «Մերժիր Սերժին» եւ՝ վերջ: Ինչի հանգեցրեց այդ անպատասխանատու էյֆորիան՝ մեր ցավալի, ցավոտ, անընդմեջ ցավ պատճառող իրականությունն է:

Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ Տավուշի թեմի առաջնորդին չեն հարցնում, թե ի՞նչ է հետեւելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, միայն վանկարկում են՝ ,,Նի-կոլ դավա-ճան»: Քաղաքականության խարդավանքներին իրազեկ լինել նրանք պարտավոր չեն, բայց հարթակ բարձրացող յուրաքանչյւր հռետորի պարտքն է «սիրելի եւ հերոսական ժողովրդին,, հասկանալի լեզվով բացատրել, թե իշխանության գալու դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի Ադրբեջանի հետ հասնեն խաղաղության: Կա՞ այդ ծրագիրը կամ «ճանապարհային քարտեզը»: Սա է խնդիրը: Հակառակ դեպքում կստացվի, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականն Ամենայն հայող կաթողիկոսի օրհնությամբ մեզ, Հայաստանը, մեր Հայրենիքը տանում է շատ լուրջ փորձության:

Մինչդեռ Տերունական աղոթքն ասում է. «Եւ մի տաներ զմեզ ի փորձություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում