Monday, 20 05 2024
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico
Իսկ գուցե Էբրահիմ Ռեիսին «խանգարու՞մ էր»
12:47
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին
Եթե արցախցիների ինտեգրման հարցը ճիշտ չլուծվի, կդառնան քաղաքական խնդիր. արդեն դառնում է
12:30
Իսրայելը կապ չունի Ռաիսիի մահվան հետ. Reuters
Ֆորսմաժորային իրավիճակ է տարածաշրջանում
12:15
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5- րդ փուլը
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է
Նոր մարտահրավեր Հայաստանի համար. Իրանը «կսեղմի՞ ատամները»
11:45
Հնդկաստանի վարչապետը ցավակցել է Իրանին
Էս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան աննախադեպ խնդիրներ առաջացել՝ պատասխանն ունե՞նք. Ավինյան
Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին
Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Ավինյան
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Լուրերի օրվա թողարկում 11։00
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ

Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին

Ակադեմիկոս Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» կարդում ենք. «Կասեցնել-ետ պահել, խոչընդոտել, արգելել, խափանել, որեւէ բանի ընթացքը՝ կատարումը ժամանակավորապես դադարեցնել»: Ըստ էության, Կիրանցում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջին հայտարարություններով հենց նման պահանգ էր դրվում:

Եթե հակիրճ, ապա հիմնական ասելիքն ավելի քան գործնական էր. «Տարածք ենք վերադարձնում, փոխարենը պետք է տարածք ստանանք»: Բայց մի քանի օր ընդդիմության կարգախոսը փոխվեց, շրջանառվեց «բեկել սահմազատման գործընթացը» կարգախոս:

Նույն գիտական աղբյուրը «բեկել» բայը բացատրում է այսպես. «Թեքելով, ճկելով կոտրել, շեղել, ծռել»- ինչը խորքային իմաստով նշանակում է «ընթացքի ուղղության փոփոխություն»: Քաղաքական իմաստով, ըստ այդմ, ընդդիմության դիրքորոշումը արդեն ոչ թե հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի խափանումը կամ ժամանակավորապես դադարեցումն է, այլ՝ «մի հունից մյուսին տեղափոխելը»: Իշխանության նախանշած եւ արտաքին գրեթե բոլոր դերակատարներից աջակցության արժանացած «հունը» հայտնի է՝ 2022թ. Պրահայում ձեռք բերված համաձայնությունը, որտեղ հայ-ադրբեջանական ընդհանուր կարգավորման հիմք է ճանաչված Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը:

Ադրբեջանցի քաղաքագետ Շահինօղլուն, որ գլխավորում է «Ատլաս» վերլուծաբանական կենտրոնը եւ, ըստ երեւույթին, աֆիլացված է ԱԳՆ-ի եւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հետ, մայիսի 8-ին խոսել է մինչեւ նոյեմբերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շրջանակային համաձայնագիր ստորագրելու բարձր հավանականությունից»: Մայիսի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ալմաթիում:

Բանակցությունների սեղանին կա՞ որեւէ «փաստաթուղթ,,՝ հայտնի չէ, բայց փորձագիտական տպավորություններ են փոխանցվել, որ դա «արարողակարգային հանդիպում չէ,,: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանը չի համաձայնում խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելուն: Մի քանի անգամ է ասվել, կրկնենք. դա Բաքվի համար չափազանց սկզբունքային խնդիր է, որովհետեւ շոշափում է պետական ինքնությունը:

Եթե ընդդիմությանը հաջողվի «բեկել» հայ-ադրբեջանական կարգավորման «հունը,,՝ ինչպես ձեւակերպվում է, ապա ո՞րն է լինելու «նոր հունը,,: Այսինքն, իրավական ի՞նչ հիմքով են կողմերը փոխադարձաբար ճանաչելու միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ մջպետական սահմանի անխախտելիությունը: Իդեալական կլիներ, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը «շրջանակային համաձայնոգրով,, ճանաչեին միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, հաստատեին դիվանագիտական հարաբերություններ՝ պարտավորվելով հրաժարվել ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից, իսկ սահմանազատման, սահմանանշման, կոմունիկացիաների գործարկման եւ մյուս հարցերը թողնեին առանձին պայմանագրերով կարգավորման:

Բայց դա չափազանց «օդեղեն» հնարավորություն է: Ալիեւին, ամենայն հավանականությամբ, պետք է պատրվակ, որպեսզի վերջնականապես չեղարկի Պրահայի համաձայնությունը եւ «լոկալ սահմանազատմն,, իրավական հիմքի պայմանավորվածությունը: Եթե իրականությանը մոտ է տեղեկատվությունը, որ Փաշինյան-Պուտին երեկվա բանակցությունների արդյունքում ռուսական զորքերը պետք է հեռանան հայ-ադրբեջանական սահմանից, ապա կարելի է ենթադրել, որ Մոսկվան համաձայն է հայ-ադրբեջանական սահմանազատման՝ ապրիլինի 19-ին Երեւան-Բաքու ձեւաչափով հայտարարված «հունին»:

Դա, իհարկե, ռիսկային է, քանի որ հստակ չէ՝ ռուսական զորքերը հեռանում են «այստեղ եւ այժմ» ռեժիմու՞մ, թե՞ կհեռանան սահմանազատման իրավական հիմքը եւ սկզբունքներն ամբողջությամբ համաձայնեցնելուց եւ գետնի վրա սահմանանշում իրականացնելուց հետո: Բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի «լոկալ համաձայնության հունը բեկելու» շարժումը:

Կա՞ երաշխիք, որ Ալմաթիի հանդիպմանն Ադրբեջանը չի պատճառաբանի, որ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայմանավորվածությունների կատարման վստահություն չի ներշնչում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում