Saturday, 04 07 2026
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը

Հայաստանում մեկնարկել է 44-օրյա պատերազմից հետո ներքաղաքական ընդվզման փաստացի չորորդ շրջանը, որն այս անգամ առաջնորդում է ոչ թե քաղաքական ուժ կամ ուժերի խումբ, այլ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Հենց նա էլ նախօրեին տավուծից երթով հասնելով Երեւան, անցկացնելով աննախադեպ բազմամարդ հանրահավաք, հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կամ խորհրդարանում նրա անվստահությանը հասնելու համար:

Ըստ էության հնարավոր է արձանագրել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի եւ դրանում հնչած ելույթների երկու քաղաքական բաղադրիչ: Մեկն այն, որ փաստացի դրվեց նպատակը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական կամ անվստահություն, եւ մյուսը՝ Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ շարժումը դեմ չէ սահմանազատմանն ու սահմանագծմանը, այլ դեմ է այն միակողմանի բնույթին եւ տրամաբանությանը, որ առկա է սահմանաատում եւ սահմանագծում անվան տակ: Սա կարեւոր արձանագրում է, Հայաստանում տեղի ունեցողի քաղաքական արտաքին նենգափոխում թույլ չտալու համար: Մնացյալ առումով, ըստ էության արվում է 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հերթական փորձը: Միեւնույն ժամանակ անկասկած է, որ այս անգամ նկատելի բարձր են խաղադրույքները:

Թեեւ, գոնե առայժմ դրանք փաստորեն մեկ մարդու վրա են՝ Բագրատ Սրբազանի, հետեւաբար չարդարանալու դեպքում կարծես թե հարվածի տակ կարող է հայտնվել այդ մեկ մարդը: Մնացյալ քաղաքական, հասարակական դերակատարները սատարել են նրան, հայտարարել են անվերապահ աջակցելու եւ կողքին կանգնելու մասին, սակայն չնայած դրան, անկասկած է արդյունքի համար առաջնորդողի պատասխանատվության հանգամանքը: Միեւնույն ժամանակ, Բագրատ Սրբազանը թերեւս բավականին բանիմաց, փորձառու, գիտակ է, որպեսզի գործընթթացը առաջնորդելուց առաջ պատկերացներ ռիսկերը: Ըստ այդմ պետք է ենթադրել, որ նա ունի որոշակի պատկերացումներ ռիսկերի արդյունավետ կառավարման համար: Թերեւս պետք է ենթադրել նաեւ, որ շարժումն ու առաջնորդողը այսպես ասած բոլոր խաղաքարտերը չէ, որ բացել են մայիսի 9-ին: Իշխանությունն առյժմ կարծես թե գործում է արձագանքելու մարտավարությամբ եւ ինքն էլ չի շտապում «բացվել»: Բուն գործընթացները ծավալվում են փակ ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում