Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորումը: Դրան զուգահեռ, ՀԱՊԿ աղբյուրը հայտնել է, որ Երեւանը շարունակում է լինել կազմակերպության անդամ: Եթե Հայաստանը սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին՝ իհարկե դե ֆակտո, որովհետեւ դե յուրե սառեցման մեծանիզմ կարծես թե չկա, ապա տրամաբանական է նաեւ, որ կարող է դադարեցնել ֆինանսավորումը:

Ի դեպ, դա կարող է պայմանական իմաստով լինել հենց դե յուրե «սառեցման» ակտ, քանի որ մինչ այդ սառեցման մասին հայտարարությունները ըստ էության քաղաքական էին: Իսկ տվյալ պարագայում, եթե կայացվում է ֆինանսավորումը դադարեցնելու որոշում, ըստ էության դե  յուրե քայլ է, որը «համարժեք» է սառեցման քաղաքական հայտարարությանը: Բոլոր դեպքերում, սա փաստորեն Հայաստանի առաջին իրավական քայլն է ՀԱՊԿ առնչությամբ հարաբերությունը դիստանցավորելու առումով: Պետք է հասկանալ, թե ինչ է ենթադրում այդ քայը: Եթե Հայաստանը դադարեցնում է ֆինանսավորումը, նշանակու՞մ է արդյոք, որ կազմակերպությունն էլ դադարում է Հայաստանի հանդեպ որեւէ աշխատանքային պարտավորություն ունենալուց:

Ասել կուզի, ի՞նչ է անելու կազմակերպությունը Հայաստանի հանդեպ: Քաղաքական իմաստով ուշադրության է արժանի, որ Հայաստանն այդ մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին զուգահեռ, որտեղ նա մասնակցում է ԵՏՄ վեհաժողովին եւ հանդիպում ունենում ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ընդ որում, նախապես ազդարարվել էր, որ այդ հանդիպմանը քննարկվող թեմաների շարքում է նաեւ ՀԱՊԿ թեման: Երեւանը հանդիպումից առաջ հայտարարելով ֆինանսավորման դադարեցման մասին, փորձել է «գի՞ն» բարձրացնել մոսկովյան հանդիպումից առաջ: Թե՞ այդ որոշումով Երեւանը փորձել է «մեղմացնել» Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելու հանգամանքի արեւմտյան ընկալումը: Այսիքն, այց Մոսկվա մի կողմից, եւ գործողություն ՀԱՊԿ դեմ՝ մյուս կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում