Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչի հոլանդական «Ֆեյնորդի» դեմ մրցավեճին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը վնասվածք էր ստացել ապրիլի 28-ին տեղի ունեցած նույն մրցաշարի կիսաեզրափակչի անգլիական «Լեսթերի» դեմ առաջին խաղում։ Խաղից հետո հայ ֆուտբոլիստը բուժզննում էր անցել և պարզ էր դարձել, որ աջ ազդրի մկանային լարվածությունը է առկա: Ինչպես հայտնում է Romanews պարբերականը Մխիթարյանը ապաքինվել է վնասվածքից և լիովին պատրաստ կլինի եզրափակիչ հանդիպմանը։ Ընթացիկ մրցաշրջանում բացի «Ֆեյնորդի» դեմ խաղից «Ռոման» ևս մեկ խաղ պետք է անցկացնի։ Իտալիայի Ա սերիայի վերջին տուրի շրջանակներում մայիսի 20-ին Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Թուրինում կմրցի «Տորինոյի» հետ։
Մրցաշարայի առումով այս մրցավեճը ավելի քան կարևոր է «Ռոմայի» համար։ Մասնավորապես, Վերջին տուրից առաջ Հռոմի թիմը 60 միավորով 6-րդ հորիզոնականում է։ Իտալիայի առաջնությունում 5-6-րդ հորզոնականները զբաղեցրած ակումբները հնարավորություն են ստանում մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը։ Եվ ահա 5-րդ հորիզոնականում գտնվող «Լացիոյին» «Ռոման» զիջում է երեք միավորով, իսկ 7-8-րդ հորիզոնականներում գտնվող «Ֆիորենտինային» և «Ատալանտային» գերազանցում ընդամենը մեկ միավորով։ Փաստորեն նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում «Ռոման» կարող է զրկվել Ա սերիայի միջոցով Եվրոպա լիգայի ուղեգրին տիրանալուց։ Վերջին տուրում «Ֆիորենտինան» մրցելու է «Յուվենտուսի» հետ, որն արդեն իսկ ձեռք է բերել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր և մրցաշարային առումով այս հանդիպումը որևէ նշանակություն չունի։ «Ատալանտան» էլ խաղալու է «Էմպոլիի» հետ, որի համար ևս վերջին տուրի հանդիպումը մրցաշարային առումով կարևոր չէ։ Կարճ ասած Եվրոպա լիգայի ուղեգրին տիրանալու համար «Ռոմային» անհրաժեշտ է հաղթել վերջին տուրում։ Romanews-ի համաձայն Մխիթարյանը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ նաև «Տորինոյի» դեմ խաղում, բայց․․․։ Ի՞նչ որոշում կկայացնի Մխիթարյանի վերաբերյալ Մոուրինյոն։ Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հաղթողը ևս հնարավորություն է ստանումհաջորդ մրցաշարում խաղալու Եվրոպա լիգայում։ Այսինքն 5 օրվա ընթացքում «Ռոման» ըստ էության կանցկացնի երկու եզրափակիչ հանդիպում նպատակին հասնելու համար։ «Ռոմայի» և Մոուրինյոյի առաջ խնդիր է դրվել տիրանալ Եվրոպա լիգայի ուղեգրին։ Թուրինում, թե՞ Ալբանիայում, որտե՞ղ Մխիթարյանին և Մոուրինյոյի կհաջողվի լուծել խնդիրը։ Իտալական մամուլն արդեն իսկ գրում է, որ այս խնդիրը Մոուրինյոն կարող է լուծել միայն թիմի առաջատար Մխիթարյանի հետ։
«Ինձ ուրախացնում է հատկապես այն հանգամանքը, որ չնայած շատերը կարծում էին, որ իմ գլխավորությամբ Մխիթարյանը որևէ հնարավորություն չի ունենա «Ռոմայում», այդուհանդերձ ապացուցվեց հակառակը։ Մենք պրոֆեսիոնալ ենք և մենք միմյանց նկատմամբ արդար գտնվեցինք։ Ես երջանիկ եմ Մխիթարյանի հետ «Ռոմայում», և ես գոհ եմ նրանից։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ ինձ հետ ամեն ինչը չէ, որ սև կամ սպիտակ է, և հնարավոր է, որ ֆուտբոլիստը նախկինում իմ մասին ունեցածը կարծիքը կարող է փոխել»,- օրեր առաջ հայտարարել էր Մոուրինյոն։ Վերջին օրերին շատ է հիշատակվում է 5 տարի առաջ Ժոզե Մոուրինոյի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստի ֆանտաստիկ արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Ռոմայի» երկրպագուները լիահույս են, որ հայ ֆուտբոլիստին կհաջողվի կրկնել այդ արդյունքը իրենց սիրելի թիմի կազմում։ 5 տարի առաջ մեր ֆուտբոլիստը տեղ էր գտել աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկի խորհրդանշական հավաքականում։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթել էր «Այաքսին»։ Մխիթարյանն այս մրցավեճում դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ։