Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (44-4, 29 նոկաուտ) և 24-ամյա մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի (33-0, 24 նոկաուտ) մենամարտը կայանալու է ապրիլի 9-ին՝ Լաս-Վեգասում։
Այն կայանալու է Մենի Պակյաո – Տիմոտի Բրեդլի մենամարտի երեկոյի շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է Top Rank-ի պրոմոութեր Բոբ Արումը, ով ներկայացնում է Ռամիրեսի շահերը։
Արումի խոսքերով՝ այդ հարցում համաձայնություն է ձեռք բերվել Sauerland Event կազմակերպության հետ, որը ներկայացնում է Արթուր Աբրահամի շահերը։