Խմբում գերազանց է հանդես գալիս Մոնտենեգրոյի հավաքականը, որը երեք հաղթանակ տոնելուց հետո հյուրընկալվել էր Անգլիային: Անգլիացիներին այդպես էլ չհաջողվեց գոլ խփել բալկանցիների դարպասը. խաղն ավարտվեց 0:0 հաշվով, որի արդյունքում Մոնտենեգրոյի հավաքականը պահպանեց խմբի առաջատարի դիրքերը: Խմբի մյուս խաղում Շվեյցարացիները 4:1 հաշվով հաղթեցին Ուելսին: