WBA/WBO/IBF վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հուլիսի 7-ին կայացած Թոնի Թոմփսոնի դեմ մենամարտի ժամանակ բռնցքամարտիկի հատուկ կիսավարտիք և թիկնոց է կրել, որոնց վրա նշված են եղել հանրահայտ ուկրաինացու այն երկրպագուների անունների սկզբնատառերը, ովքեր մասնակցել էին Facebook-ի նրա էջում անցկացրած ակցիային:
Sports for Peace («Սպորտը` հանուն խաղաղության» ) բարեգործական աճուրդի ընթացքում Կլիչկոյի մարզական կիսավարտիքը վաճառվել է 15 հազար ֆունտով: Այդ գումարը կփոխանցվի Պարկինսոնի հիվանդության հետազոտությամբ զբաղվող ֆոնդին, որի հիմնադիրներից մեկն է նշված հիվանդությամբ տառապող լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: