Մադամ Տյուսոյի թանգարանը համալրել է իր մոմե արձանների հավաքածուն: Այսօր ցուցադրվել է հանրահայտ վազորդ Հուսեյն Բոլթի մոմե արձանը:
100 և 200 մետր արագավազքում ռեկորդակիրն այդ ընթացքում մասնակցել է «Ռուտմաստեր» լոնդոնյան ավտոբուսի գովազդային ակցիային:
Նշենք, որ թանգարանի այցելուներից մի գեղեցկուհի առաջին հայացքից սիրահարվել է մարզիկի…«կենդանի» արձանին: