Անգլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դևիդ Ջեյմսը ՖԻՖԱ-ի պաշտոանական կայքին տված հարցազրույցում պատմել է , թե իր կարծիքով ով է լավագույն դարպասապահը:
«Տարիներ շարունակ ես լավագույնն էի համարում Բուֆոնին, բայց այժմ Եվրոպայի լավագույ դարպասապահը Ջո Հարթն է: Բուֆոնը շարունակում է մնալ լավ դարպասապահ, բայց վերջերս վնասվածքներն իջեցրել են նրա խաղամակարդակը: Ինչ վերաբերում է Կասիլյասին, ապա նա նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները:
Պետք է նշել, որ վերջին տարիներին ավելի դժավար է որոշել այն չափանիշները, որոնք կբնութագրեն լավագույն դարպասապահին»- հայտարարել է Ջեյմսը:







































