Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հունիսի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթն ամբողջությամբ.

«Մեծարգո՛ նախագահ,
Ձերդ գերազանցություննե՛ր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնա՛յք,

Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի նախագահությանը՝ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովի այս հատուկ նստաշրջանը հրավիրելու համար։

Մեր հանդիպումը կրկին տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ շարունակվող հակամարտությունները, վստահության խարխլումը, ինչպես նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ տարածքում կայունությանը։ Նման միջավայրում եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմքում ընկած սկզբունքներն ու հանձնառությունները շարունակում են լինել առավել քան արդիական։

ԵԱՀԿ-ն շարունակում է բացառիկ հարթակ հանդիսանալ մասնակից պետությունների միջև երկխոսության և վստահության ամրապնդման համար: Միևնույն ժամանակ, Կազմակերպության արդյունավետությունը սերտորեն կապված է ԵԱՀԿ հանձնառությունների բարեխիղճ կատարման հետ։ Այսօր ԵԱՀԿ առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների հիմքում ընկած են ոչ թե ինքնին սկզբունքները, այլ հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա բացը: Սա ընդգծում է գործող հանձնառությունների կատարումն ամրապնդելու և անվտանգության ի հայտ եկող մարտահրավերների համատեքստում ԵԱՀԿ գործիքակազմի և մեխանիզմների արդյունավետությունը և պատշաճ արձագանքն ապահովելու անհրաժեշտությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Սպառազինությունների վերահսկումը, վստահության ամրապնդման միջոցառումները և ստուգման մեխանիզմները շարունակում են մնալ ԵԱՀԿ-ի՝ անվտանգության համապարփակ մոտեցման կարևոր բաղադրիչները։ Վստահելի սպառազինությունների վերահսկումը և ստուգման մեխանիզմները կարող են նպաստել թափանցիկությանը, կանխատեսելիությանը և ռիսկերի նվազեցմանը՝ դրանով իսկ ամրապնդելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Այդուհանդերձ, պրակտիկայում և դատելով փորձից՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների արդյունավետությունը և վստահելիությունը վերջիվերջո կախված են անվտանգային իրողություններին, դրանց ի հայտ գալուն զուգընթաց, արձագանքելու և էսկալացիայից խուսափելու համար գործուն երաշխիքներ ապահովելու կարողությունից։

Իրապես, վերջին տարիների զարգացումներն ի ցույց են դրել այդ մեխանիզմների սահմանափակումները՝ համարժեք արձագանքելու փոփոխվող անվտանգային իրողություններին: Այս մարտահրավերն էլ ավելի է ընդգծվում արագ տեխնոլոգիական զարգացումների և պատերազմի վարման փոփոխվող մեթոդների պայմաններում, որոնք շարունակում են վերափոխել անվտանգային միջավայրը։ Արդի անվտանգային մարտահրավերների արձագանքման առկա գործիքակազմի արդիականության և արդյունավետության պահպանումը, ինչպես նաև արձագանքման կարողունակությունը հետևաբար պետք է շարունակեն լինել մասնակից պետությունների կարևոր առաջնահերթություն:

Ձերդ գերազանցություննե՛ր,

2025թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում իմ վերջին ելույթից ի վեր մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի զարգացումներ։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները, վերջինիս` որպես վկա, ստորագրեցին Համատեղ հռչակագիր՝ Հարավային Կովկասում բացելով խաղաղության, բարեկեցության և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։

Վաշինգտոնի գագաթնաժողովն էական հնարավորություն է ստեղծել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության առավել լայն օրակարգի առաջմղման համար։ Այս համատեքստում փոխկապակցվածությունը հանդիսանում է նոր տարածաշրջանային իրողության կարևոր հենասյուն։

Այս պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` մշակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) փոխկապակցվածության նախագծի շրջանակը։ Հունիսի սկզբին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ հանդիսացավ այդ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ նախագիծը նպատակ ունի խթանել միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, խթանել տարածաշրջանային և համաշխարհային առևտուրը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։

Հայաստանը կարևորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը` որպես ավելի լայն տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության կարևոր բաղադրիչ` Հարավային Կովկասում և դրանից դուրս առավել կանխատեսելի և համագործակցային միջավայրի խթանմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում: Մենք գնահատում ենք Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մակարդակը, մինչդեռ շոշափելի առաջընթացը, այդ թվում՝ սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, շարունակում է կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանում տևական և անշրջելի խաղաղության համար։

Պարո՛ն նախագահ,

Առավել փոխկապակցված և բարդ անվտանգային միջավայրում ոչ մի պետություն չի կարող միայնակ արդյունավետորեն հասցեագրել արդի մարտահրավերները։ ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ՝ տարածաշրջանային հակամարտություններից և բռնի տեղահանումներից մինչև ի հայտ եկող հիբրիդային սպառնալիքները և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները, պահանջում են հավաքական արձագանք՝ խարսխված երկխոսության, համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա։

Այս համատեքստում փոփոխվող անվտանգային միջավայրն ընդգծում է ԵԱՀԿ գործիքակազմի և մոտեցումների շարունակական հարմարեցման անհրաժեշտությունը՝ ժամանակակից ռիսկերին և ի հայտ եկող անվտանգային մարտահրավերներին արդյունավետ կերպով արձագանքելու համար։ Հայաստանը պատրաստակամ է իր կառուցողական ներդրումն ունենալ Կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում՝ ապահովելով դրա առանցքային գործառույթների, այդ թվում՝ վաղ արձագանքման և հակամարտությունների կանխարգելման կարողությունների արդյունավետ արդիականացումն ու ամրապնդումը։

ԵԱՀԿ տարածքում կայուն անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն անկեղծ համագործակցության, փոխադարձ հարգանքի և մեր ընդհանուր հանձնառություններին հավատարիմ մնալու միջոցով։ Հայաստանը հավատացած է, որ միայն այս սկզբունքների նկատմամբ վերահաստատված հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել վստահությունը, վերականգնել կանխատեսելիությունը և խթանել տևական խաղաղությունը ԵԱՀԿ պատասխանատվության գոտում։

Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում