Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրով նախատեսված՝ 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի ընթացքում մինչ օրս իրականացված միջոցառումները և բարեփոխումները։

Մանրամասներ են ներկայացվել ռազմավարական ծրագրի գերակայությունների, ՆԳՆ ձևավորմամբ կառավարման մոդելի նվաճումների վերաբերյալ, այդ թվում՝ ընդգծվել է ՆԳՆ մեկ միասնական կրթահամալիրի, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Ոստիկանական 4 հենասյուների, ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորումը, հանրային ծառայությունների զտումը և տեղափոխումը ՆԳՆ տիրույթ:

Մանրամասներ են ներկայացվել նաև բարեփոխումների շրջանակում մարդկային ռեսուրսների կառավարման, բարեվարքության ամրապնդման, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման, ոստիկանության գվարդիայի գործարկման, պարեկային ծառայության, քրեական ոստիկանության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: ՆԳ նախարարը նշել է, որ ծառայություններում աշխատանքի անցնելու համար պարտադիր մուտքային պահանջ է սահմանվել բազային կրթությունը:

Աշխատանքներ են իրականացվել նաև ատեստավորման համակարգի կատարելագործման և կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանցագործությունների թվի նվազում 3,2%-ով:

Օրակարգի շրջանակում առաջարկներ են ներկայացվել նաև քննչական գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու դիրքորոշումները կատարված աշխատանքների վերաբերյալ: Տարբեր առաջարկություններ են ներկայացվել՝ ուղղված համայնքային ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների արդյունավետության հետագա բարձրացման, նոր մոտեցումների ներդրման և ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների առավել արդյունավետ իրագործմանն ուղղված աշխատանքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հաշվի առնելով խորհրդի նիստի շրջանակում ծավալված քննարկումները, վերհանել բարձրացված հարցերը, իրականացնել խորքային վերլուծություններ և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում