Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը և կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր կողմերին պահպանել բանակցությունների հաջող ընթացքի հանձնառությունը։
Նրա խոսքով՝ շուկաները դրական են արձագանքում զարգացումներին․ նավթի գները զգալիորեն նվազել են, իսկ բաժնետոմսերը՝ կտրուկ աճել։
Թրամփը նաև ընդգծել է, որ սպասվում է լիակատար հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև։








































