Thursday, 18 06 2026
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար

Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը

Axsios-ը, հղելով ամերիկյան մի «բարձրաստիճան պաշտոնյայի», տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը և Իրանը «անցած կիրակի էլեկտրոնային տարբերակով ստորագրել են փոխըմբռնման մասին հուշագիրը»։ Պետական դեպարտամենտի դիվանագիտական աղբյուրը «այդ տեղեկությունը հերքել» է։ Turkiye պարբերականի տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ և Իրանի պատվիրակությունները «հունիսի 19-ին կհանդիպեն Շվեյցարիայում, որպեսզի երկրորդ ստորագրությամբ հաստատեն համաձայնագիրը, որից հետո այն պաշտոնապես կհրապարակվի»։

Այդ առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է, որ Իրանի հետ ձեռք բերված «համաձայնագրի տեքստը պակիստանյան կողմի խնդրանքով նախապես չի հրապարակվել»։ Թե Միացյալ Նահանգներում, թե հատկապես Իրանում կան ուժեր, որ դեմ են իրանա-ամերիկյան «փոխըմբռնման մասին» հուշագրին, թեև այն, դատելով մամուլում տեղ գտած «արտահոսքերից», սկզբունքորեն պայմանավորվածություն է պատերազմի ավարտի և վաթսունօրյա ժամկետում մնացած բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու մասին։

Վերջին մի քանի օրերին իրանա-ամերիկյան «հաշտության» թեմայով քննարկումների պակաս չկա նաև հայաստանյան մամուլում և սոցիալական հարթակներում։ Մի շարք մեկնաբանություններում այն տեսակետն է գեներացվում, որ եթե Միացյալ Նահանգները Իրանի հետ «հաշտվում է, TRIPP նախագիծը ակտուալությունը կորցնում» է։ Առաջ է քաշվել վարկած, որ «փոխըմբռնման մասին» հուշագրով ԱՄՆ-ը «պարտավորվել է Մերձավոր Արևելքից և Իրանին սահմանակից տարածքներից հեռանալ»։

Turkiye իշխանամետ պարբերականը հրապարակել է իրանա-ամերիկյան համաձայնագրի «կրկնօրինակը», որտեղ կա այսպիսի դրույթ․ «Միացյալ Նահանգները վերացնում է Իրանի շրջափակումը, երեսունօրյա ժամկետում վերականգնում ծովային հաղորդակցության նորմալ մակարդակը և վերջնական համաձայնություն ձեռք բերելուց հետո սկսում տարածաշրջանից իր զորքերի դուրսբերումը»։

Եթե այս տեքստը «բնագրին» համապատասխանում է, ապա խոսքը ոչ թե Մերձավոր Արևելքից, այլ Իրանի նավահանգիստների բլոկադան իրականացնող և Հորմուզի նեղուցի շուրջ պատերազմի ընթացքում տեղաբաշխված զորքերի դուրսբերման մասին է։ Ընդ որում, ԱՄՆ-ը պարտավորվում է զորքերի դուրսբերումը «սկսել վերջնական համաձայնություն ձեռք բերելուց հետո»։

Ինչ վերաբերում է TRIPP-ի «ակտուալության կորստին», ապա Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը «ցամաքային միջանցքների» համար լուրջ մրցակցություն է խթանել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Միացյալ Նահանգները պարզապես չի կարող հնարավորությունը բաց թողնել և TRIPP-ը «մոռացության մատնել»։ ԱՄՆ -Իրան համաձայնությունը ենթադրում է Իրանում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Եթե «հաշտությունը» կայանա, ապա ԱՄՆ գործարար շրջանակները նաեւ Իրանում «հետաքրքրություններ կունենան»։

Չափազանց կարևոր է, որ իրանա-ամերիկյան համաձայնությունը ստորագրվի։ Որոշակի ուժերի, իհարկե, դա ձեռնտու չէ։ Հարց է, թե սկզբունքորեն ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանը։ Իլհամ Ալիևը իրանա-ամերիկյան նախնական համաձայնությունը պաշտոնապես չի ողջունել, տեսակետ չի հնչեցրել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում