Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ

Հունիսի 17-ին պետերբուրգյան fontanka.ru-ն հայտնել է գործարար Իլյա Գրաբերի ձերբակալության մասին։ Ըստ լրատվամիջոցի, նրա տանը, գրասենյակում եւ մի քանի ձեռնարկություններում խուզարկություն է իրականացվել, որից հետո Գրաբերին «տեղափոխ են Մոսկվա»։ Իլյա Գրաբերը Պետերբուրգում և Ռուսաստանի գործարար շրջանակներում հայտնի է «Անտիկվար» մականունով, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունը 1990-ականներին սկսել է որպես հնաոճ իրերի վերանորոգման և վաճառքի կազմակերպիչ։ Ըստ fontanka-ի, այդ տարիներին նա «մտերմացել է Վլադիմիր Պուտինի հետ»։

Նույն օրվա վերջին Մոսկվայի առաջին ատյանի դատարանների կենտրոնացված մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Իլյա Գրաբերը «երկամսյա ժամկետով կալանավորվել» է։ Նրա դեմ մեղադրանք է հարուցված «մարդասպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով»։

ՏԱՍՍ-ի տեղեկացվածությամբ, Իլյա Գրաբերը մեղադրվում է պետերբուրգցի գործարար, քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսանդր Պետրովի «սպանությունը պատվիրելու» մեջ։ Վերջինս դիպուկահար մեկ կրակոցով սպանվել է 2020թ․ հոկտեմբերի 24-ին՝ Վիբորգի շրջանի Վելիկոյե գյուղի իր առանձնատան բակում։ Ըստ նախաքննության վարկածի, Պետրովի սպանությունը իրականացրել է հայտնի բռնցքամարտիկ Ալիսուլթան Նադիրբեգովը, որին Գրաբերը «վճարել» է։

Թե ի՞նչ հանգամանքներով է «բացահայտվել» վեցամյա վաղեմության սպանությունը, այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն փոխանցել։ Այդուհանդերձ, աչքի է զարնում այն, որ Գրաբերի տանը, գրասենյակում և մի քանի ձեռնարկություններում խուզարկություններ իրականացրել են ոչ միայն Քննչական կոմիտեի, այլեւ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։ Այդ ծավալի քննչական գործողությունները հազիվ թե կապ ունեն գործարար Պետրովի սպանության հետ։ Մանավանդ որ ձերբակալված է նաև Նադիրբեգովը։

Պետերբուրգյան fontanka-ն Գրաբերի ձեռնարկատիրական գործունեության հիմնական ուղղություն է նշել «նավահանգստային բեռնափոխադրումները» և ենթադրել, որ «հավանաբար, այդ ենթակառուցվածքները այլ անձի տնօրինության հանձնելու անհրաժեշտություն է ծագել»։ Ակնարկն ինչի՞ կամ ո՞ւմ մասին է, ենթադրությունների տիրույթի հարց է։ Փաստ է, որ Պետերբուրգի և Կրոնշտադտի նավահանգստային ենթակառուցվածքները հունիսի սկզբին ուկրաինական անօդաչուների թիրախային հարձակման են ենթարկվել։

Բացառված չէ, որ Իլյա Գրաբերը Ռուսաստանի նախագահի մոտ «վստահությունը կորցրել» է և իրավապահները նրան պարզապես «հիշեցրել» են վեց տարի առաջ «պատվիրած սպանությունը»։ Այս ռեզոնանսային կալանավորումը վկայում է, որ Ռուսաստանի բիզնես-վերնախավը գտնվում է հատուկ ծառայությունների «մանրադիտակի տակ», և ոչ ոք ապահավոգրված չէ ունեզրկումից և քրեական հետապնդումից, եթե «գլխավոր գծից մեկ քայլ աջ կամ ձախ է թեքվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում