Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Քուվեյթի արտաքին գործերի նախարար շեյխ Ջարահ Ջաբեր ալ-Ահմադ աս-Սաբահը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները, երկկողմ համագործակցության հեռանկարները և «Իսլամաբադի հուշագիրը»։
Իրանի ԱԳ նախարարը, իր քուվեյթցի գործընկերոջը ներկայացնելով հուշագրի մանրամասները, շեշտել է Թեհրանի հավատարմությունը «բարիդրացիության» քաղաքականությանը։
Արաղչին հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Նա նաև ընդգծել է Պարսից ծոցի երկրների հետ երկխոսության անհրաժեշտությունը՝ առկա թյուրիմացությունները վերացնելու և փոխգործակցությունը խորացնելու նպատակով։








































