Блик պարբերականի տեղեկությունների համաձայն` աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի և գերմանացի Մանուել Չարի առաջին հանդիպման ճանապարհը փակել են մաքսային արգելքները:
Այսօր կեսօրին Վիտալի Կլիչկոն ու Մանուել Չարը Մոսկվայում պետք է համատեղ մամլո ասուլիսի մասնակցեին, սակայն սիրիական ծագմամբ գերմանացին Ռուսաստանի մայրաքաղաք չի ժամանի:
Չարը ներկա է եղել Հեյ-Չիսորա մենամարտին, որից հետո պետք է Ռուսաստան մեկներ: Սակայն մարզիկը մոռացել է մուտքի արտոնագրի անհրաժեշտության մասին: Բռնցքամարտիկին հաջողվել է ինքնաթիռ բարձրանալ, բայց մաքսային ծառայության բրիտանացի աշխատակիցները ստիպել են Մանուելին լքել այն: