Thursday, 06 06 2024
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները

Հանրապետության հրապարակում մայիսի 12-ին կայացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգով ու Տերունական աղոթքով։

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով առաջիկա ծրագրերը, հայտարարեց, որ այն օրակարգը, որ որդեգրել են, հստակ քայլերով առաջ է ընթանում:

«Հանդիպումներ եմ ունենալու քաղաքական հանրային շրջանակների հետ, անհատների հետ, հասարակական կազմակեպությունների հետ: Մենք մեր խնդիրը դրել ենք, նպատակը սահմանել ենք, որոշել ենք՝ մեզ պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, ցավող կառավարություն, տառապող կառավարություն, հաշտության կառավարություն», – ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հայտնելով, որ վաղն առավոտյան այցելելու է ստեղծագործական միություններ, Գիտությունների ակադեմիա, պատմության ինստիտուտ և այլն:

Շարժման շրջանակում ստեղծված Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանն էլ հանրահավաքի ընթացքում հայտնեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ պատրաստվել է մի հակիրճ փաստաթուղթ՝ կապված ՀՀ սահմաններին զարգացումների հետ և խաղաղության օրակարգի, մարտահրավերների և ձեռնարկելիք քայլերի մասին:

Մելիքյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Հայաստանի արտաքին քաղաքական նշանակետ դարձնել աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցությունները՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով:

Նա ավելացրեց, որ պետք է իրականացնել արտաքին քաղաքականության սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը՝ զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով: Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերն ու դիրքավորումները աշխարհակարգի սըրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում:

«Պետք է հստակեցնենք ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները և չթուլացնելով մեր պետականության հիմքերը: Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և համագործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ»,-ընդհանրացրեց Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում