Mirror-ի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավելի քան 20 մլն ֆունտ է առաջարկել տաղանդավոր կիսապաշտպան Լուկաս Մոուրայի տրանսֆերի դիմաց:
Անգլիական ակումբը ցանկանում է Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերել մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը:
Խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ինտեր»-ը, որն արդեն իսկ 20 մլն ֆունտ է առաջարկել, բայց մերժում է ստացել:








































